Ի՞նչ կարող եմ անել բանկային հաշվով և քարտով1 ր․ 1 վ․
Ինչպե՞ս բացեմ բանկային հաշիվ. քայլ առ քայլ1 ր․ 11 վ․
Ինչպե՞ս ձեռք բերել վճարային քարտ. քայլ առ քայլ1 ր․ 9 վ․
1000 տեսակի քարտ․ որը ո՞րն է1 ր․ 15 վ․
Վճարային քարտ Հայաստանում. ինչպե՞ս արագ ընտրել I www.fininfo.am1 ր․ 9 վ․
Թվային (Digital) քարտ. ի՞նչ է պետք իմանալ1 ր․ 21 վ․
Քարտի համար, PIN և CVV կոդեր. որը ո՞րն է1 ր․ 12 վ․
Ի՞նչ կարող եմ անել բանկոմատով Հայաստանում52 վ․
Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից1 ր․ 15 վ․
Ինչպե՞ս կանխիկ դրամը մուտքագրեմ հաշվիս1 ր․ 3 վ․
Ի՞նչ կտա ինձ մոբայլ բանկինգը48 վ․
Ինչպե՞ս ակտիվացնեմ մոբայլ բանկինգը1 ր․
Ի՞նչ անեմ, երբ սխալ փոխանցում եմ կատարել կամ ստացել1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս բարձրացնեմ մոբայլ բանկինգիս անվտանգությունը1 ր․ 9 վ․
Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել1 ր․ 4 վ․
Բանկոմատը կուլ է տվել քարտս. ի՞նչ անել1 ր․ 9 վ․
Արդյոք ֆինանսներս պաշտպանվա՞ծ են NFC-ով քարտն օգտագործելիս1 ր․ 18 վ․
Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել
Տեսանյութի ենթագիր
Եթե կորցնես բանկային քարտդ, կարող են քո անունից կատարել գործարքներ, օրինակ՝ POS տերմինալով անհպում գնում անեն կամ առևտուր կատարեն առցանց հարթակներում։
Ինչպես նվազեցնել քարտի կորստի բացասական հետևանքները։
Վճարային քարտը կորցնելու կամ գողանալու դեպքում պետք է՝
ԱՆՀԱՊԱՂ ԲԼՈԿԱՎՈՐԵԼ ՔԱՐՏԸ
Քարտը կարող ես ամենաարագը բլոկավորել մոբայլ բանկինգի միջոցով։Մյուս տարբերակը՝ կապ հաստատի'ր բանկի հետ կա'մ զանգելով, կա'մ այցելելով բանկի մասնաճյուղ, կա'մ էլ նամակ գրելով։
Եթե բանկդ ԱՌՔԱ-ի անդամ է, կարող ես քարտդ բլոկավորել նաեւ ԱՌՔԱ-ի միջոցով։
Այնուհետև դիմի'ր բանկին, որպեսզի բանկը վերաթողարկի քարտդ: Այս դեպքում կփոխվեն քարտային համարդ և CVV կոդդ: Արդյունքում հին քարտի օգտագործումն անհնար կդառնա։
Ուշադի'ր եղիր քարտիդ նկատմամբ, բայց դե եթե կորցրել ես կամ գողացել են այն, հիշի'ր՝ պետք է գործել արագ։ Անմիջապես բլոկավորելով քարտդ՝ կխուսափես հետագա խնդիրներից։
Գործիր արագ, եղի՛ր բարեկեցիկ:
