Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վճարային քարտ >Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսներ

Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից

Տեսանյութի ենթագիր

Բանկոմատի ամենատարածված գործառույթը կանխիկացումն է։

Արի միասին փորձենք գումար կանխիկացնել։ 

  1. Սկսելու համար քարտդ տեղադրում ես բանկոմատում։ Ահա այսպես՝ ուղղահայաց դիրքով՝ չիպը դեպի վերև։ Եթե քարտդ NFC-ով է՝ ահա այս նշանով, և եթե նույն նշանը տեսնում ես բանկոմատի վրա՝ պարզապես մոտեցրու քարտդ բանկոմատի այդ նշանին։
  2. Հավաքում ես PIN կոդը։ Ուշադիր հավաքիր, քանի որ 3 անգամ սխալ հավաքելու դեպքում բանկոմատը քարտդ «կուլ կտա»։ Ի դեպ՝ փինդ հավաքիր այնպես, որ ոչ ոք կողքից չտեսնի այն:
  3. Այնուհետև էկրանին կտեսնես գործարքների անունները։ Յուրաքանչյուրի կողքին կա կոճակ։ Համապատասխան կոճակ սեղմելով՝ շարժվիր առաջ ։
  4. Ահա՝ սեղմում ես գումարի կանխիկացում, ընտրում էս՝ այլ գումար, հավաքում ես, օրինակ՝ 9000 և սեղմում ես՝ հաստատել։ 
  5. Գումարը ստանալուց հետո արագ վերցնում ես քարտդ։ Կախված բանկոմատից՝ 20-60 վայրկյանում քարտը չվերցնելու դեպքում բանկոմատը այն «կուլ կտա»:
  6. Անդորրագիր տպել թե չտպել՝ սեղմում ես քո ցանկությամբ։
  7. Եթե տեխնիկական խնդրի ես բախվում՝ մի' շարունակիր գործարքդ, դիմի'ր բանկիդ` խնդիրը լուծելու համար:

Կատարի'ր անվտանգ կանխիկացում, եղի'ր բարեկեցիկ։