Yoga

ABCFinance ակադեմիա

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստեղծված ֆինանսական կրթության առցանց հարթակ, որը օգնում է սովորել կառավարել անձնական ֆինանսներն ու կայացնել տեղեկացված որոշումներ։

Ով ենք մենք և որն է մեր նպատակը

ABCFinance ակադեմիան www.abcfinance.am կայքի կրթական հարթակն է։ Մեր նպատակն է ֆինանսական կրթությունը դարձնել հասանելի, պարզ և կիրառելի յուրաքանչյուրի համար։

Support

Ֆինանսական գրագիտություն

Օգնում ենք մարդկանց ձեռք բերել անձնական ֆինանսների արդյունավետ կառավարման համար անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ։

Sales

Պատասխանատու վարքագիծ

Խրախուսում ենք գնահատել ֆինանսական հնարավորություններն ու ռիսկերը և կայացնել տեղեկացված որոշումներ։

Onboarding

Կիրառելի գիտելիք

Ֆինանսների մասին սովորելը դարձնում ենք հասկանալի և օգտակար առօրյա կյանքում։

Ի՞նչ է առաջարկում ABCFinance ակադեմիան

Հարթակում կարող ես գնահատել գիտելիքներդ, ուսումնասիրել բաց դասեր և անցնել վկայագրով ամբողջական դասընթաց։

Support

Ստուգի՛ր ինքդ քեզ

Անցի՛ր 16 հարցից բաղկացած ինքնաստուգման թեստը և բացահայտի՛ր ուժեղ ու զարգացման կարիք ունեցող կողմերդ։

Sales

Բաց դասեր՝ առանց վկայագրի

Ուսումնասիրի՛ր ֆինանսներին վերաբերող թեմաներ առանց գրանցման և արագ գտի՛ր քեզ անհրաժեշտ պատասխանները։

Onboarding

Վկայագրով դասընթաց

Գրանցվի՛ր, ուսումնասիրի՛ր 8 թեմաները, ավարտի՛ր 60 հարցից բաղկացած ամփոփիչ թեստը և ստացի՛ր վկայագիր։

Ի՞նչ կարող ես սովորել այստեղ

ABCFinance ակադեմիայում քեզ սպասում են ֆինանսական կրթության թեմաներ, որոնք կօգնեն ավելի վստահ կառավարել անձնական ֆինանսներդ։

Բյուջե, խնայողություն և նպատակներ

Սովորի՛ր պլանավորել եկամուտներն ու ծախսերը, ձևավորել խնայելու օգտակար սովորություններ և հասնել ֆինանսական նպատակներին։

Վարկեր, ռիսկեր և իրավունքներ

Հասկացիր պարտավորությունները, գնահատիր հնարավոր ռիսկերը և ճանաչիր ֆինանսական ծառայություններից օգտվողների իրավունքները։

Թվային անվտանգություն և ներդրումներ

Իմացի՛ր ինչպես պաշտպանվել ֆինանսական խարդախություններից, անվտանգ օգտվել թվային ծառայություններից և հասկանալ ներդրումների հիմունքները։

Տնտեսություն առօրյա կյանքում

Բացահայտի՛ր տնտեսական երևույթների ազդեցությունը քո և ընտանիքիդ ֆինանսական բարեկեցության վրա։

Հաճախ տրվող հարցեր

Ամենակարևոր հարցերը ABCFinance ակադեմիայի մասին։

Պե՞տք է նախնական գիտելիք ունենալ ֆինանսներից։

Ո՛չ։ Հարթակը նախատեսված է տարբեր մակարդակի սովորողների համար և օգնում է սկսել հիմունքներից։

Կարո՞ղ եմ սովորել առանց գրանցման։

Այո՛։ Բաց դասերի բաժնում կարող ես ուսումնասիրել քեզ հետաքրքրող թեմաները առանց գրանցվելու։

Ինչպե՞ս ստանալ վկայագիր։

Անհրաժեշտ է գրանցվել, ամբողջությամբ ուսումնասիրել բոլոր 8 թեմաները, դիտել ուսումնական տեսանյութերը և հաջողությամբ հանձնել 60 հարցից բաղկացած ամփոփիչ թեստը։

Սկսի՛ր այսօր

Ֆինանսական բարեկեցությունը սկսվում է տեղեկացված որոշումներից, իսկ տեղեկացված որոշումները՝ գիտելիքից։ Սովորի՛ր, կիրառի՛ր և քայլ առ քայլ կառուցի՛ր ֆինանսապես ավելի բարեկեցիկ ապագա։