Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վճարային քարտ >Ինչպե՞ս կանխիկ դրամը մուտքագրեմ հաշվիս
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսներ

Ինչպե՞ս կանխիկ դրամը մուտքագրեմ հաշվիս

Տեսանյութի ենթագիր

Արի տեսնենք՝ այս 20 000 դրամը ինչպես կարելի է դարձնել անկանխիկ՝ օրինակ մուտք անել հաշվիդ կամ քարտիդ։ 

Հաշվիդ կանխիկ գումար կարող ես մուտք անել՝ բանկ այցելելով կամ հեռավար՝ վճարային տերմինալներով ու cash in բանկոմատներով։ Այդպիսի բանկոմատները տեսքով ավելի մեծ են և տարբերվում են սովորական բանկոմատներից:  Բանկոմատի դեպքում  մուտքագրում ես քարտդ կամ տվյալներդ, իսկ վճարային տերմինալի դեպքում հավաքում ես հաշվեհամարդ, քարտիդ համարը, և շատ հաճախ նաև հեռախոսահամարդ։ Այնուհետև մուտքագրում ես գումարը և ստանում կտրոնը։ Կանխիկ գումարը հաշվիդ կարող է փոխանցվել մի քանի րոպեից մինչև 1 օր ընկած ժամանակահատվածում: Քո բանկի տերմինալներով կանխիկը մուտք անելու դեպքում գործարքը հիմնականում անվճար է։ Այլ կազմակերպությունների դեպքում հնարավոր են միջնորդավճարներ:

Վճարիր անկանխիկ, եղիր բարեկեցիկ։