Գլո՛ւխ հանիր տնտեսությունից
Տնտեսությունը ազդում է յուրաքանչյուրիս առօրյա ֆինանսական որոշումների վրա՝ եկամուտներից մինչև ծախսեր, խնայողություններից մինչև վարկեր։ Այս թեման օգնում է հասկանալ տնտեսության հիմնական գործընթացները և դրանց ազդեցությունը անձնական ֆինանսների վրա։
Թեմայի շրջանակում դու կծանոթանաս գնաճին, գների կայունությանը, փոխարժեքի առանձնահատկություններին, կհասկանաս՝ ինչ են գների և ֆինանսական կայունությունը, ինչու են դրանք կարևոր քո կյանքի համար, կտեղականաս տարբեր ֆինանսական կազմակերպությունների գործառույթներին, և կիմանաս, թե ինչ դեր ունի Կենտրոնական բանկը այդ գործընթացներում։