Խելամիտ պարտքեր

ABCFinance ակադեմիա

Հեղինակ

ABCFinance ակադեմիա

ABCFinance-ը ՀՀ կենտրոնական բանկի կրթական հարթակն է, որի նպատակն է բարձրացնել հանրության ֆինանսական գրագիտությունը։

Պարտքի արդյունավետ կառավարումը կարևոր է ֆինանսական կայունությունը պահպանելու, գերբեռնվածությունից խուսափելու և վարկային պարտավորությունները վերահսկելու համար։ Այս թեման օգնում է հասկանալ՝ ինչպես ճիշտ գնահատել պարտք վերցնելու անհրաժեշտությունը, ընտրել համապատասխան վարկը և կառավարել պարտավորությունները՝ կանխելով ֆինանսական դժվարությունները։ 

Թեմայի շրջանակում դու կսովորես՝ ինչպես հասկանալ, թե ինչ տեսակի վարկի կարիք ունես, ինչպես համեմատել վարկերը՝ հաշվի առնելով փաստացի տոկոսադրույքը, ինչ պետք է իմանալ ապառիկի, հիփոթեքի և վարկի մարման ժամանակացույցի մասին, ինչպես են հաշվարկվում տույժերն ու տուգանքները և ինչ հերթականությամբ են մարվում ժամկետանց պարտքերը։ Կծանոթանաս նաև վարկային պատմությանը, վարկային զեկույցին և սքորին, կհասկանաս՝ ինչպես են դրանք ազդում վարկ ստանալու հնարավորության վրա, ինչպես ծանոթանալ դրանց և բարելավել վարկային պատմությունը։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 32 ր․ 33 վ․