Ներդրումներ հանուն բարեկեցության
Խնայողությունները և երկարաժամկետ պլանավորումը ֆինանսական ապահով ապագայի հիմքն են։ Այս թեման օգնում է հասկանալ՝ ինչպես կառավարել գումարը ոչ միայն ներկա կարիքների, այլև ապագա նպատակների համար՝ ձևավորելով ֆինանսական անվտանգություն և կայունություն։
Թեմայի շրջանակում դու կծանոթանաս Հայաստանի կենսաթոշակային համակարգին, կսովորես խնայողությունների և ներդրումների տարբեր գործիքների մասին՝ ավանդներ, անշարժ գույք և արժեթղթեր, և կհասկանաս, թե ինչպես ընտրել դրանցից քեզ համապատասխան տարբերակը՝ երկարաժամկետ ֆինանսական նպատակներիդ հասնելու համար։