Հեռո’ւ ֆինանսական խարդախություններից
Ժամանակակից աշխարհում ֆինանսական անվտանգությունը կարևոր է ոչ միայն ֆիզիկական, այլև թվային միջավայրում։ Այս թեման օգնում է ճանաչել ֆինանսական խարդախությունների և զեղծարարությունների տարածված ձևերը, հասկանալ դրանցից բխող ռիսկերը և իմանալ՝ ինչպես պաշտպանել քո գումարն ու անձնական տվյալները։
Թեմայի շրջանակում դու կծանոթանաս ֆինանսական խարդախությունների տարածված տեսակներին՝ ֆիշինգին, հեռախոսազանգերով իրականացվող խարդախություններին, կեղծ վարկային միջնորդներին և ներդրումային խարդախություններին, կսովորես՝ ինչպես պաշտպանվել մոբայլ բանկինգի միջոցով իրականացվող խարդախություններից և ինչ քայլեր ձեռնարկել, եթե դարձել ես ֆինանսական խարդախության զոհ։